Իր հարցազրույցում Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը մի դրվագի էր անդրադարձել, որը պետք է չափազանց խոսուն համարել: Մասնավորապես՝ պատմել էր, թե ինչպես է Սյամոյի մանկլավիկ Խանումյան Հայկը սեպտեմբերի 19-ի ուշ երեկոյան զանգել իրեն և ասել, որ Սյամոն պատրաստ է վերցնել իշխանությունը, կանգնեցնել ռազմական գործողությունները և գնալ բանակցությունների։ «Ասել եմ, որ դեմ չեմ, թող Սամվել Բաբայանը ներկայանա, ասի իր ծրագիրը, ու եթե դա Արցախի համար ընդունելի լիներ, պատրաստ էի գնալ նաև այդ քայլին։ Ինքն ասաց՝ ոչ, պետք է իշխանությունը հանձնվի Բաբայանին և հենց նա էլ իրականացնի մնացած գործընթացները: Ճիշտն ասած` ինձ համար այդ առաջարկը տարօրինակ էր…»,-պատմել էր Շահրամանյանը: 

 

Ինչո՞վ է այս դրվագը հատկապես կարևոր: Կարևոր է, քանի որ այն բացահայտում է  Սյամոյի դատարկությունն ու փաստում շարքային խաբեբա լինելու հանգամանքը. եթե ուենար հստակ ծրագիր, թե ինչ պետք է աներ նախագահի պաշտոնում, ապա մի երկու խոսքով գոնե Խանումյան Հայկոն կներկայացներ յուր շեֆի անելիքը նախագահի պաշտոնում: Այսինքն՝ Շահրամանյանը նախագահի պաշտոնը չի զիջել ոչ թե այն պատճառով, որ սիրահարված է եղել աթոռին, այլ՝ այն, որ նրան հստակորեն չի ներկայացվել այլընտրանքը, ինչ է անելու Սյամոն,որ չի անում ինքը: 

 

Սա հատկապես կարևոր է  արձանագրել՝ Սյամոյի կողմից պարբերաբար հնչեցվող մերկապարանոց հայտարարությունները նկատի ունենալով, երբ Հայաստանի ամենահայտնի օնանիստը պարբերաբար գլուխ է արդուկում, թե իր՝ բորդյուրին մնալը պայմանավորված է արցախյան իշխանությունների ագահությամբ ու վախով: 

 

Եթե Սյամոն լիներ Արցախի նախագահի աթոռին, արցախցիներն այսօր շատ ավելի աննախանձելի վիճակում կլինեին, քան են հիմա, քանի որ Սյամոն թուրքի բերան էր տալու բոլորին՝ Նիկոլի պատվերը կատարելով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել